Wednesday, November 4, 2009

ՂԱՐԱԲԱՂԸ ՄԵՐԺԵՑ «ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ»

www.news.am կայքից տեղեկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը մերժել է Սարգիս Ավետիսյանի հայցը ընդդեմ ԼՂՀ արդարադատության նախարարության պետական գրանցման բաժնի, որով պահանջվում էր չեղյալ համարել հանրապետության պետական գրանցման բաժնի՝ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցումը չթույլատրող որոշումը: Դատարանը (դատավոր՝ Անատոլի Թադեւոսյան), լսելով կողմերին եւ վկաներին, փաստերը բազմակողմանի եւ օբյեկտիվ ուսումնասիրելով, որոշեց հայցը մերժել: Հայցվորը մեկ ամիս ունի առաջին ատյանի դատարանի վճիռը գերագույն դատարանում բողոքարկելու համար: Մինչ ընթանում էր դատաքննությունը, երիտասարդների մի խումբ ակցիա է կազմակերպել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցուց մինչեւ դատարանի շենք՝ «Ո՛չ աղանդներին, ո՛չ Եհովայի վկաներին» եւ նման պաստառներով: Հիշեցնենք, որ Հայաստանում «Եհովայի վկաները» գրանցված են եւ ազատ զբաղվում են քարոզչությամբ:

No comments: