NEWS.am 21.11.2009 - «Տարածքային կոնֆլիկտների լուծման միակ ընդունելի տարբերակը 21-րդ դարում կարող է լինել քաղաքական երկխոսությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար, պատգամավոր Ալեքսեյ Օստրովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություն այն մասին, որ իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման անարդյունավետության դեպքում Բաքուն ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից եւ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Նրա խոսքով, հարցի ռազմական լուծումը հակասում է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդների շահերին։ Նա նաեւ ընդգծել է, որ իրավիճակի արհեստական լարումը Ալիեւ-Սարգսյան հանդիպման նախօրեին կարող է բացասական կերպով անդրադառնալ դրա արդյունավետության վրա։ Այդ առնչությամբ ռուս պատգամավորը կոչ է արել կողմերին ավելի զուսպ եւ հեռատես լինել իրենց հայտարարություններում։
«Կարեւոր չէ, թե որքան է այս կամ այն կողմի ռազմական եւ ֆինանսական հզորությունը, պատերազմի արդյունքները ողբերգական են լինելու երկու կողմերի համար էլ»,- հայտարարել է Օստրովսկին։ Բացի այդ պատգամավորն ընդգծել է, որ Սերժ սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վաղուց կարող էին փոխհամաձայնության գալ, եթե չլիներ ճնշումը երկու երկրների ներքին ազգայնական ուժերի կողմից։ Խոսելով Մյունխենում նոյեմբերի 22-ին կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեծ ցանկության դեպքում արդյունքներ չեն արձանագրվի, եթե դա չցանկանան Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները:Saturday, November 21, 2009
Ալեքսեյ Օստրովսկի. «Իրավիճակի արհեստական լարումը Ալիեւ-Սարգսյան հանդիպման նախօրեին կարող է բացասաբար անդրադառնալ դրա արդյունավետության վրա»
NEWS.am 21.11.2009 - «Տարածքային կոնֆլիկտների լուծման միակ ընդունելի տարբերակը 21-րդ դարում կարող է լինել քաղաքական երկխոսությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավար, պատգամավոր Ալեքսեյ Օստրովսկին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարություն այն մասին, որ իր եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման անարդյունավետության դեպքում Բաքուն ստիպված կլինի դուրս գալ բանակցային գործընթացից եւ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել ռազմական ճանապարհով։
Նրա խոսքով, հարցի ռազմական լուծումը հակասում է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդների շահերին։ Նա նաեւ ընդգծել է, որ իրավիճակի արհեստական լարումը Ալիեւ-Սարգսյան հանդիպման նախօրեին կարող է բացասական կերպով անդրադառնալ դրա արդյունավետության վրա։ Այդ առնչությամբ ռուս պատգամավորը կոչ է արել կողմերին ավելի զուսպ եւ հեռատես լինել իրենց հայտարարություններում։
«Կարեւոր չէ, թե որքան է այս կամ այն կողմի ռազմական եւ ֆինանսական հզորությունը, պատերազմի արդյունքները ողբերգական են լինելու երկու կողմերի համար էլ»,- հայտարարել է Օստրովսկին։ Բացի այդ պատգամավորն ընդգծել է, որ Սերժ սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը վաղուց կարող էին փոխհամաձայնության գալ, եթե չլիներ ճնշումը երկու երկրների ներքին ազգայնական ուժերի կողմից։ Խոսելով Մյունխենում նոյեմբերի 22-ին կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին՝ պատգամավորն ընդգծել է, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեծ ցանկության դեպքում արդյունքներ չեն արձանագրվի, եթե դա չցանկանան Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment