Panorama.am 21.11.2009 - Շատ հնարավոր է, որ Թուրքիան վերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները: Մենք արդեն հոգնել ենք մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքից: Այս մասին «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի կառավարող` «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Սուատ Կինիկլիօղլուն:
Նրա դիտարկմամբ` Եվրամիության նախագահի պաշտոնում ընտրված Գերման վան Ռոմպեյան հանդիսանում է Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցության սուր քննադատներից մեկը: Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու այն փաստը, որ Թուրքիայի հանդեպ կանխակալ վերաբերմունք է արտահայտվում:
Նա մատնանշել է «Posta» թերթը, որի հրապարակումներից մեկում Վան Ռոմպեյան նշել էր, որ «համընդհանուր արժեքները, որոնք ընկալվում են եվրոպայի կողմից, ինչպես և քրիստոնեական արժեքները, թուրքերի անդամակցության դեպքում կթուլանան»: ԵՄ նախագահն անկեղծորեն նշել է, որ այս փաստը իրենց շատ է մտահոգում:
«Մենք Եվրամիությունն այլևս չենք դիտում որպես մի այնպիսի կազմակերպություն, որի մասին երազում էինք: Այս կազմակերպությունը նմանատիպ հայտարարություններով, իսկապես, կորցնում է իր համընդհանուր արժեքները: Թող եվրոպացիները մեզ հստակ ասեն, որ ԵՄ-ն դա քրիստոնեական ակումբ է, և մենք կիմանանք մեր անելիքը»,- նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը:Saturday, November 21, 2009
ԵՄ նոր նախագահը հիասթափեցրել է Անկարային
Panorama.am 21.11.2009 - Շատ հնարավոր է, որ Թուրքիան վերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները: Մենք արդեն հոգնել ենք մեր նկատմամբ կանխակալ վերաբերմունքից: Այս մասին «The Guardian» թերթին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի կառավարող` «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալ Սուատ Կինիկլիօղլուն:
Նրա դիտարկմամբ` Եվրամիության նախագահի պաշտոնում ընտրված Գերման վան Ռոմպեյան հանդիսանում է Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցության սուր քննադատներից մեկը: Սա ևս մեկ անգամ գալիս է հաստատելու այն փաստը, որ Թուրքիայի հանդեպ կանխակալ վերաբերմունք է արտահայտվում:
Նա մատնանշել է «Posta» թերթը, որի հրապարակումներից մեկում Վան Ռոմպեյան նշել էր, որ «համընդհանուր արժեքները, որոնք ընկալվում են եվրոպայի կողմից, ինչպես և քրիստոնեական արժեքները, թուրքերի անդամակցության դեպքում կթուլանան»: ԵՄ նախագահն անկեղծորեն նշել է, որ այս փաստը իրենց շատ է մտահոգում:
«Մենք Եվրամիությունն այլևս չենք դիտում որպես մի այնպիսի կազմակերպություն, որի մասին երազում էինք: Այս կազմակերպությունը նմանատիպ հայտարարություններով, իսկապես, կորցնում է իր համընդհանուր արժեքները: Թող եվրոպացիները մեզ հստակ ասեն, որ ԵՄ-ն դա քրիստոնեական ակումբ է, և մենք կիմանանք մեր անելիքը»,- նշել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment