NEWS.am 7.11.2009- «Հիմա Ռուսաստանը իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության Կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ խնդրի կարգավորմամբ: «Ակնհայտ է, որ Մոսկվան բախվում է որոշակի խնդիրների որպես տարածաշրջանային առաջնորդ, դրա համար էլ ռուսական վերնախավում բավական շատ մարդիկ հանդես են գալիս Ղարաբաղում „ստատուս քվո“-ն պահպանելու օգտին»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, առանց ԼՂ հարցում որեւէ առաջընթացի, վերլուծաբանը պատասխանել է. «Այո, կարծում եմ Թուրքիան կգնա այդ քայլին: Դա ձեռնտու է թուրքական քաղաքականությանն ու տնտեսությանը: Սահմանների բացմամբ, Անկարան կարող է Երեւանի վրա ազդեցության նոր լծակներ ձեռք բերել»:Saturday, November 7, 2009
Ռուս վերլուծաբան. Ռուսական վերնախավում շատերն են կողմ Ղարաբաղում «ստատուս քվո»-ի պահպանմանը
NEWS.am 7.11.2009- «Հիմա Ռուսաստանը իր հզորության գագաթնակետին չի գտնվում, ուստի ԼՂ հարցում հնարավոր փոփոխությունները կարող են լինել ոչ ի օգուտ Մոսկվայի»,- ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Սանկտ-Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրության Կենտրոնի վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն՝ ի պատասխան հարցի, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեսակետը, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ԼՂ խնդրի կարգավորմամբ: «Ակնհայտ է, որ Մոսկվան բախվում է որոշակի խնդիրների որպես տարածաշրջանային առաջնորդ, դրա համար էլ ռուսական վերնախավում բավական շատ մարդիկ հանդես են գալիս Ղարաբաղում „ստատուս քվո“-ն պահպանելու օգտին»,- ասել է նա:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, առանց ԼՂ հարցում որեւէ առաջընթացի, վերլուծաբանը պատասխանել է. «Այո, կարծում եմ Թուրքիան կգնա այդ քայլին: Դա ձեռնտու է թուրքական քաղաքականությանն ու տնտեսությանը: Սահմանների բացմամբ, Անկարան կարող է Երեւանի վրա ազդեցության նոր լծակներ ձեռք բերել»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment