
Panorama.am 7.11.2009- Եվրամիությունը պետք է խնդրի Թուրքիային դառնալ այդ կառույցի անդամ: Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Իրանի նախագահի կարծիքով ԵՄ-ն պետք է Թուրքիային խնդրի դառնալ իր անդամը, որովհետև անդամագրվելով ԵՄ-ին, Թուրքիան կբարձրացնի ԵՄ հեղինակությունը իր պատմությամբ, մշակույթով և քաղաքակրթությամբ:
Ահմադինեժադը նաև հայտարարել է, որ աշխարհում նոր պայմաններ և նոր միջավայր է առաջացել, և սկսվել է մարդասիրության, մշակույթի և բարոյականության նոր դարաշրջան: Նրա խոսքերով, հնագույն մշակույթ ու քաղաքակրթություն ունեցող պետությունները, ինչպիսին Թուրքիան և Իրանն են, պետք է զարգանան այս փուլում:
Ահմադինեժադը նաև ասել է, որ Թուրքիան պետք է բարելավի իր հարաբերությունները արևելյան երկրների հետ` հավելելով, որ դա չի նշանակում հարաբերությունների վատացում արևմտյան երկրների հետ:
No comments:
Post a Comment