Lragir.am 20.11.2009 - Պողոս Արապեանը (Հովհաննիսեան, Արապօղլու) ծնվել է 1742 թ. Ակնից ոչ հեռու գտնվող Ապուջեխ գյուղում: Սուլթան Սելիմի օրոք Պ. Արապեանը հոր հետ տեղափոխվում է Կ.Պոլիս, որտեղ ժամանակավորապես զբաղվում մանրավաճառությամբ, իսկ այնուհետև աշակերտելով հորը` տպագրիչ Հովհաննես Ածատուրեանին` սերտում և խորապես ուսումնասիրում է ժամանակի տպագրական գործը:
Հետզհետե կատարելագործելով և լրացնելով հոր ստեղծած հայերեն տառաձևերը և զարգացնելով տպագրական աշխատանքի ոլորտում ունեցած կարողությունները, Պողոս Արապեանը ձեռնարկեց նաև վրացական և թուրքական տպագրության հիմք դարձած առաջին տառաձուլվածքների ստեղծումը:
1760-ականներին Կ.Պոլսում գոյություն ունեին մի քանի տպարաններ, որոնք, սակայն, գործում էին ընդհատումներով և ոչ լիարժեք: Յուրաքանչյուր տպարան ուներ իր ձուլարանը, որտեղ պատրաստվում էին կապարե տառերը: Դրանք երբեք չէին վաճառվում, ինչը վկայում էր առկա մրցակցության մասին: Տպագրիչներն անում էին ամեն ինչ` կանխելու համար գյութենբերգյան հայտնագործության տարածումը և պահպանելու համար իրենց մենաշնորհն այդ ոլորտում:
1770-ական թվականներին Պողոս Արապեանի` որպես հմուտ գրաձուլիչի համբավն այնքան էր տարածվել, որ վրաց արքա Հերակլ 2-րդը 1781 թ. վերջինիս հրավիրում է Թիֆլիս: Այստեղ Պողոս Արապեանը ձեռնամուխ է լինում վրացերեն տպագիր տառերի ստեղծման և տպարանի հիմնադրման գործին: Ծավալուն աշխատանքը փայլուն կերպով հասցնելով ավարտին` Արապեանը վրաց թագավորից ստանում է 8000 դահեկան, ինչը ժամանակի համար բավականին խոշոր գումար էր:
Պողոս Արապեանն անգնահատելի ծառայություն է մատուցել նաև Օսմանյան կայսրությանը` 1791թ. ստեղծելով թուրքերեն 'նէսիհ' և 'թա’լիք' գրերը, որոնք հետագայում իր իսկ ցանկությամբ անվանվեցին «Արապօղլու»: Սուլթան Մահմուդը 2-րդը, լսելով Արապեանի տպագրատան մասին, որոշում է անձամբ այցելել այնտեղ: Մոտիկից ծանոթանալով տպագրական աշխատանքի գաղտնիքներին, սուլթանն ի երախտագիտություն երկրում նորարարություն մտցնելու և նրան մատուցած ծառայությունների, 1816թ. Արապեանին, որին անվանում էին «հայազգի Գուտենբերգ», առանձին հրովարտակով նշանակում է Արքունի տպարանի տեսուչ: Այդ հրովարտակի համաձայն, Պողոս Արապեանը և նրա չորս որդիներն ազատվում էին բոլոր հարկերից ու տուրքերից, նրանց շնորհվում էր հատուկ կարգավիճակ, որից մինչ այդ օգտվում էին Կ. Պոլսի միայն երեք հայ ազգատոհմեր` Տուզեանները, Պալեանները և Տատեանները:
Ժամանակի սովորության համաձայն յուրաքանչյուր արհեստավոր իր գլխարկի վրա պարտավոր էր կրել իր արհեստը խորհրդանշող փոքրիկ գլխարկանշան: Արապեանն առաջինն ու միակն էր, ով սկսեց իր գլխարկի վրա կրել սուլթան Մահմուդ 2-րդի շնորհած «Մամուլ-Նշանը», որը ներկայացնում է տպագրական մամլիչ:
Նկարում՝ Պողոս Արապեանին Մահմուդ 2-րդի
կողմից շնորհված «Մամուլ-Նշանը»Friday, November 20, 2009
ՊՈՂՈՍ ԱՐԱՊԵԱՆ` ՕՍՄԱՆՅԱՆ ՏՊԱԳԻՐ ՄԱՄՈՒԼԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՅՐԸ

կողմից շնորհված «Մամուլ-Նշանը»
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment