Friday, November 20, 2009

ԱՄՆ-ՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ

Lragir.am 20.11.2009 - Ամերիկացիները` Արցախին /Americans for Artsakh/ կազմակերպությունը Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը անց է կացրել միջոցառում` նվիրված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը: ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը և հանրապետությունում առկա ներկա իրավիճակը: Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում և շատ կարևոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան`պահպանելու իր ուժն ու նույնականությունը: Ամերիկացիները` Արցախին կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը ներկաներին տեղեկացրել է իրենց նախագծերի մասին, նշելով, մասնավորապես, որ նախատեսվում է ԼՂՀ-ում անցկացնել թրենինգներ` կառավարական կառույցների աշխատակիցների, երիտասարդ առաջնորդների և այլ խմբերի համար:

No comments: