
News.am. 6-11-2009- Չնայած Եվրամիության բողոքի նոտաներին՝ Սուդանի ղեկավարը Թուրքիա է գալու։ Այս մասին հայտնում է թուրքական CNNturk-ը։
Եվրամիությունը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ քանի որ վերջինս չի ցանկանում ձերբակալել այդ երկիր այցելող Սուդանի ղեկավար Էլ Բեշիրին։ ԵՄ-ն հիշեցնում է, որ կա Միջազգային քրեական դատարանի՝ կալանավորման վճիռը,
իսկ Թուրքիան Եվրամիության անդամակցության ճանապարհին այդ որոշումը պետք է ի նկատի ունենա։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, մեկնաբանելով ԵՄ-ի բողոքի նոտան, ասել է. «Նրանք ինչու՞ են խառնվում։ Էլ Բեշիրը գալու է Թուրքիա զուտ „Իսլամական կոնֆերանս“ միության շրջանակներում կազմակերպվելիք համաժողովին մասնակցելու։ Սա երկկողմ այցելություն չէ եւ դրանում է տարբերությունը»,-ասել է Աբդուլահ Գյուլը։
Ի դեպ Միջազգային քրեական դատարանը 2009 թվականի մարտի 4-ին վճիռ է կայացրել ձերբակալել Սուդանի նախագահ Օմեր Էլ Բեշիրին՝ Դարֆուրում իրականացրած մարդկության դեմ հանցանքի՝ ցեղասպանության, համար։ ՄԱԿ-ի տվյալներով Դարֆուրում չորս տարի տեւած քաղաքացիական պատերազմում 200 հազար մարդ է սպանվել եւ միլիոնավոր մարդիկ զրկանքներ են կրել։
No comments:
Post a Comment