
/PanARMENIAN.Net/ 06.11.2009 - ԵՄ-ն Թուրքիայի իշխանություններին բողոքի նոտա է հղել` կապված Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրի այցելության հետ Թուրքիա` Իսլամական համաժողովի կազմակերպության (ԻՀԿ) հանդիպմանը մասնակցելու նպատակով: Եվրամիությունը պահանջում է, որպեսզի այդ այցը չկայանա:
«Անհրաժեշտ է, որպեսզի Թուրքիան` որպես «ԵՄ հետ ճանապարհային քարտեզ ստորագրած երկիր, կատարի հռոմեական կարգավիճակի պարտականությունները»,- ասվում է նոտայում, հաղորդում է Reuters-ը:
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր հերթին հայտնել է. «Մենք ինքներս գիտենք, թե ում ենք հրավիրում մեր երկիր, իսկ ում` ոչ: Այդ այցը մասնավոր է եւ չի վերաբերում Եվրամիությանը»:
2009թ. մարտին Միջազգային տրիբունալը Օմար Ալ Բաշիրի ձերբակալության մասին վճիռ կայացրեց, նա մեղադրվեց Դարֆուր գաղութում ռազմական հանցագործություններ եւ սեփական ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար, որի արդյունքում մոտ 300 հազար հոգի էր գնդակահարվել: Այդ վճիռն օժանդակելու մասին հայտարարեցին 108 պետություններ, ՆԱՏՕ-ն եւ Amnesty International-ը:
Անկարան չդրեց իր ստորագրությունը Միջազգային դատարանի կազմավորման մասին 2002թ. Հռոմեական համաձայնագրի տակ: Սուդանի ղեկավարին հանցագործ չեն համարում նաեւ Աֆրիկյան միությունը, Արաբական պետությունների լիգան եւ ԻՀԿ-ն:
No comments:
Post a Comment