Sunday, November 29, 2009

Լեհաստանի պաշտպանության նախարարը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

/PanARMENIAN.Net/ 28.11.2009 - Հայաստանում գտնվող Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ է դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշարձանին: Դրանից հետո Բոգդան Կլիխը եւ նրա գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ- թանգարան, որտեղ ծանոթացել է ցուցադրությանը: Լեհաստանի պաշտպանության նախարարությունը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում եւ եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում:

No comments: