Monday, November 30, 2009

Գյուլ. Թուրքիան չի աջակցի Իրանի դեմ «ռազմական արկածախնդրությանը»

Aysor.am. 30-11-2009- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը «որևէ պարագայում չի աջակցի հարևան Իրանի դեմ ռազմական արկածախնդրությանը և չի մասնակցի դրան»: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Գյուլը նշել է, որ «իրանական միջուկային խնդրի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես դիվանագիտական միջոցներով»: Թուրքիայի նախագահի կարծիքով` ինչպես Իրանը, այդպես էլ աշխարհի ցանկացած այլ երկիր «իրավունք ունի օգտագործել ատոմը խաղաղ նպատակներով»: Միևնույն ժամանակ Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ Անկարան ցանկանում է Մերձավոր Արևելքը տեսնել որպես մասսայական ոչնչացման զենքից ազատ գոտի: «Մենք համոզված ենք Թեհրանի հետ երկխոսության միջոցով համաձայնության ձեռքբերման կարևորության մեջ, որովհետև գիտակցում ենք այն աղետալի հետևանքները, որոնք կառաջացնի պատերազմի սանձարձակումը», - ասել է Ա.Գյուլը: Թուրքիայի նախագահը հասկացնել է տվել, որ Անկարան «անհրաժեշտության դեպքում պատրաստ է նպաստել Թեհրանի հետ բանակցությունների կարգավորմանը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա բարի հարևանական հարաբերությունները և սերտ առևտրա-տնտեսական կապերը»:

No comments: