
/PanARMENIAN.Net/08.11.2009 - Թուրքիան չպետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը պայմանավորի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմամբ: Այդ դիրքորոշումը լրացուցիչ արգելքներ է ստեղծելու հակամարտության կարգավորման գործում:
Այդ մասին ճապոնական ՙԻոմիուրի՚ թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՙԱրդեն գործում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդությամբ ձեւաչափը` ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ այն նպաստում է առաջընթացին՚: Նախարարի խոսքով, եթե Թուրքիան կապակցի երկկողմ հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը, ապա դա միայն վնաս կհասցնի երկու խնդիրներին:
Էդվարդ Նալբանդյանը նաեւ հիշեցրել է, որ Անկարան ու Երեւանը պայմանավորվել են առանց նախապայմանների հաստատել հարաբերությունները: ՙԲայց եւ այնպես, մենք մտադիր ենք շարունակել պայքարել 1915թ. Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար՚,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
No comments:
Post a Comment