Monday, November 23, 2009

Անկարան սպասում է ստույգ առաջընթացի

Panorama.am 23.11.2009 - Նախօրեին Գերմանիայի Մյունխեն քաղաքի ֆրանսիական գլխավոր հյուպատոսարանում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը լայնորեն անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները: Ընդգծվում է, որ գրեթե չորս ժամ տևած հանդիպումն ընթացել է դրական մթնոլորտում: Մասնավորապես թուրքական «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական ծառայությունը, հիշեցնելով, թե Ադրբեջանի նախագահը հանդիպումից առաջ ինչպիսի ռազմատենչ հռետորաբանություն էր օգտագործել ղարաբաղյան խնդրի` ռազմական ճանապարհով լուծելու հնարավորության մասին, գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը Անկարայի համար արտակարգ կարևորություն ունի: Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքում սպասում է ստույգ առաջընթացի` Երևանի և Բաքվի միջև առկա խնդրի լուծման գործում»:

No comments: