News.am. 27-11-2009- «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրվանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է համոզել հայ ժողովրդին, թե դրանք որեւէ կերպ չեն խաթարում մեր շահերը»,- իր էջերում գրում է արգենտինահայերի «Diario Armenia» թերթը:
Արգենտինայում Հայոց ցեղասպանության փաստն ընգրկված է երկրի օրենսդրության մեջ որպես N26.199 օրենք: Բացի այդ, այն ամրագրված է մարդկանց գիտակցության մեջ: Սակայն արձանագրությունների հայտնվելը կասկածի տակ է դրել Ցեղասպանութայն փաստը: Արգենտինական «Clarin» թերթը, որ ամենամեծ տպաքանակն ունի երկրում, եւ նախկինում երբեւէ կասկածի տակ չէր դրել Ցեղասպանության փաստը, վերջերս անդարդարձել է դրան: Մեջբերենք. «2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հանգեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համաձայնության»:
Սեպտեմբերի 13-ին հրապարակված թերթի 48-րդ եւ 49-րդ էջերում Հայաստանի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակին անդրադարձ է եղել:
Կարելի է հստակ ասել, որ այստեղ կանխամտածված ոչինչ չկա, սակայն ակնհայտ է Ցեղասպանության փաստի շուրջ խառնաշփոթը, որի մեջ կարելի է ընկնել՝ սխալ ըմբռնելով արձանագրությունները: Հարավային Ամերիկայի հայկական ազգային խորհուրդը մտադիր է բողոքի նոտա հղել թերթի խմբագիրներին՝ պահանջելով հստակություն մտցնել:Saturday, November 28, 2009
Diario Armenia. Հայ-թուրքական արձանագրությունները ապակողմնորոշել են արգենտինյան մամուլը
News.am. 27-11-2009- «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման օրվանից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը փորձում է համոզել հայ ժողովրդին, թե դրանք որեւէ կերպ չեն խաթարում մեր շահերը»,- իր էջերում գրում է արգենտինահայերի «Diario Armenia» թերթը:
Արգենտինայում Հայոց ցեղասպանության փաստն ընգրկված է երկրի օրենսդրության մեջ որպես N26.199 օրենք: Բացի այդ, այն ամրագրված է մարդկանց գիտակցության մեջ: Սակայն արձանագրությունների հայտնվելը կասկածի տակ է դրել Ցեղասպանութայն փաստը: Արգենտինական «Clarin» թերթը, որ ամենամեծ տպաքանակն ունի երկրում, եւ նախկինում երբեւէ կասկածի տակ չէր դրել Ցեղասպանության փաստը, վերջերս անդարդարձել է դրան: Մեջբերենք. «2009թ. Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունները հանգեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ Հայոց ցեղասպանության ուսումնասիրման համաձայնության»:
Սեպտեմբերի 13-ին հրապարակված թերթի 48-րդ եւ 49-րդ էջերում Հայաստանի սոցիալական, տնտեսական եւ քաղաքական իրավիճակին անդրադարձ է եղել:
Կարելի է հստակ ասել, որ այստեղ կանխամտածված ոչինչ չկա, սակայն ակնհայտ է Ցեղասպանության փաստի շուրջ խառնաշփոթը, որի մեջ կարելի է ընկնել՝ սխալ ըմբռնելով արձանագրությունները: Հարավային Ամերիկայի հայկական ազգային խորհուրդը մտադիր է բողոքի նոտա հղել թերթի խմբագիրներին՝ պահանջելով հստակություն մտցնել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment