News.am. 28-11-2009 - «Այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու տարբեր օղակների չինովնիկներին պարտադրում են դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, դրանով իշխանությունը երկրի կառավարումը դնում է մի կարգապահության տակ, որի նպատակը իշխանությունը էլ ավելի ամրացնելն է»,-այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այստեղ ավելի կարեւոր են պատճառները, թե ինչը ստիպեց Հանրապետականին գնալ նման ճանապարհով՝ իր կազմում ընդգրկելով տարբեր օղակներում աշխատող բոլոր չինովնիկներին: Սովորաբար նման իշխանությունները, եթե այդպիսի քայլի են գնում, ուրեմն ինչ-որ մտահոգություն ունեն, եւ ամենայն հավանականությամբ, սա ներիշխանական պայքարի հետեւանք է, բայց ավելի հստակ տեսակետ հնարավոր կլինի հայտնել մի փոքր ավելի ուշ: Գուցե այսօր տեղի ունենալիք ՀՀԿ համագումարում ինչ-որ բան պարզ լինի»,- ընդգծեց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանամերձ ուժերի համատարած հանրապետականացում սկսվի, օրինակ ՀՀԿ կազմում ընդգրկվի ՕԵԿ-ը, փորձագետը պատասխանեց. «Հիմա իշխանությունը մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին ու եթե զգան, որ դա է այդ նպատակին հասնելու ճանապարհը, կարող է դիմեն նաեւ այդ քայլին»:
Իսկ այդ դեպքում անիմաստ չի՞ դառնում կոալիցիայի գոյությունը եւ արդյո՞ք այդ դեպքում իշխանական բուրգը չի դառնում ավելի մոնոլիտ, հարցին էլ արձագանքեց. «Մարդիկ հենց այդպես էլ ընկալում են դա: Իսկապես, իշխանության մեջ շատ մարդիկ մտածում են, որ միակուսակցական իշխանությունը ուժեղ իշխանություն է. մտայնություն, որը գալիս է խորհրդային տարիներից: Նրանք այլ կառավարման եղանակ չեն պատկերացնում»:Sunday, November 29, 2009
Մանվել Սարգսյան. Եթե իշխանությունը նման քայլի են գնում, ուրեմն ինչ-որ մտահոգություն ունի, եւ դա ներիշխանական պայքարի հետեւանք է
News.am. 28-11-2009 - «Այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին ու տարբեր օղակների չինովնիկներին պարտադրում են դառնալ Հանրապետական կուսակցության անդամ, դրանով իշխանությունը երկրի կառավարումը դնում է մի կարգապահության տակ, որի նպատակը իշխանությունը էլ ավելի ամրացնելն է»,-այսօր NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: «Այստեղ ավելի կարեւոր են պատճառները, թե ինչը ստիպեց Հանրապետականին գնալ նման ճանապարհով՝ իր կազմում ընդգրկելով տարբեր օղակներում աշխատող բոլոր չինովնիկներին: Սովորաբար նման իշխանությունները, եթե այդպիսի քայլի են գնում, ուրեմն ինչ-որ մտահոգություն ունեն, եւ ամենայն հավանականությամբ, սա ներիշխանական պայքարի հետեւանք է, բայց ավելի հստակ տեսակետ հնարավոր կլինի հայտնել մի փոքր ավելի ուշ: Գուցե այսօր տեղի ունենալիք ՀՀԿ համագումարում ինչ-որ բան պարզ լինի»,- ընդգծեց նա:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք, որ իշխանամերձ ուժերի համատարած հանրապետականացում սկսվի, օրինակ ՀՀԿ կազմում ընդգրկվի ՕԵԿ-ը, փորձագետը պատասխանեց. «Հիմա իշխանությունը մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին ու եթե զգան, որ դա է այդ նպատակին հասնելու ճանապարհը, կարող է դիմեն նաեւ այդ քայլին»:
Իսկ այդ դեպքում անիմաստ չի՞ դառնում կոալիցիայի գոյությունը եւ արդյո՞ք այդ դեպքում իշխանական բուրգը չի դառնում ավելի մոնոլիտ, հարցին էլ արձագանքեց. «Մարդիկ հենց այդպես էլ ընկալում են դա: Իսկապես, իշխանության մեջ շատ մարդիկ մտածում են, որ միակուսակցական իշխանությունը ուժեղ իշխանություն է. մտայնություն, որը գալիս է խորհրդային տարիներից: Նրանք այլ կառավարման եղանակ չեն պատկերացնում»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment