Sunday, November 29, 2009

Թուրքիայում ցանկանում են թուրքերենով YouTube ունենալ

Tert.am. 28-11-2009- Թուրքիայի հեռուստահարդակցման ոլորտի ներկայացուցիչները դիմել են YouTube-ի ղեկավարությանը կայքի թուրքական տարբերակ ստեղծելու խնդրանքով, որը հետագայում խնդիրներ չի ունենա Թուրքիայում և արգելքի տակ չի հայտնվի, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։ Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանը 2008թ. հունվարին արգելել էր YouTube-ը երկրում նրանից հետո, երբ բողոքների ալիք բարձրացավ կայքում զետեղված հոլովակների կապակցությամբ, որոնք վիրավորում են Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անձը։ Թուրքիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցման կոմիտեի նախագահ Թայֆուն Աջարերը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները նոր տարբերակ բացելու վերաբերյալ մի քանի հանդիպում են ունեցել YouTube-ի ղեկավարների հետ։ Այդ հանդիպումներից մի քանիսին մասնակցել է նաև Տրանսպորտի և կապի նախարար Յիլդիրիմը։ Աջարերը տեղեկացրել է նաև, որ հանդիպումների ժամանակ իրենք լուրջ առաջարկներ են ներկայացրել, սակայն առայժմ որևէ պատասխան չեն ստացել։ «Մենք ակնկալում ենք, որ YouTube-ը համապատասխան քայլեր կանի և խնդրի լուծումներ կառաջարկի», – ասել է Յիլդիրիմը։

No comments: