Panorama.am. 19-11-2009- Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) պաշտոնապես արձագանքել է Ֆրանսիայի լիցեյներից մեկում սովորող թուրք աշակերտի հետ կատարվածին: Նշենք, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար 13-ամյա թուրք աշակերտ Մուստաֆա Դողանը երկու օրով հեռացվել էր դպրոցից և պատժվել:
Պատիժը եղել էր այն, որ Մուստաֆան այդ երկու օրվա ընթացքում պետք է կատարեր տնային հանձնարարություն «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. Մարդկության դեմ ուղղված հանցագործություն» թեմայով:Թուրքական «Հուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքուլը նախօրեին Ֆրանսիայի սենատի արդարադատության հանձնաժողովի և խորհրդարանի նախագահներին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է. «Երեխաները ազատ մտածելու և արտահայտվելու իրավունք ունեն»:
«Panorama.am»-ը հիշեցնում է, որ հանդուգն աշակերտին պատժած ուսուցիչն իր այդ վարմունքը հիմնավորել էր հետևյալ կերպ.
«Մուստաֆայի արած «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն արժանի են եղել ցեղասպանության» արտահայտությունն անընդունելի է ու հակամարդկային: Մեր արածն ընդամենը մանկավարժական մի քայլ էր` Մուստաֆային կարգի հրավիրելու համար»:Thursday, November 19, 2009
Թուրքական մեջլիսը փորձել է արդարացնել ֆրանսիաբնակ թուրք աշակերտի լկտիությունը
Panorama.am. 19-11-2009- Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ) պաշտոնապես արձագանքել է Ֆրանսիայի լիցեյներից մեկում սովորող թուրք աշակերտի հետ կատարվածին: Նշենք, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը մերժելու համար 13-ամյա թուրք աշակերտ Մուստաֆա Դողանը երկու օրով հեռացվել էր դպրոցից և պատժվել:
Պատիժը եղել էր այն, որ Մուստաֆան այդ երկու օրվա ընթացքում պետք է կատարեր տնային հանձնարարություն «Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանություն. Մարդկության դեմ ուղղված հանցագործություն» թեմայով:Թուրքական «Հուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի տեղեկացմամբ` Թուրքիայի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ուսքուլը նախօրեին Ֆրանսիայի սենատի արդարադատության հանձնաժողովի և խորհրդարանի նախագահներին նամակ է ուղարկել, որում մասնավորապես ասված է. «Երեխաները ազատ մտածելու և արտահայտվելու իրավունք ունեն»:
«Panorama.am»-ը հիշեցնում է, որ հանդուգն աշակերտին պատժած ուսուցիչն իր այդ վարմունքը հիմնավորել էր հետևյալ կերպ.
«Մուստաֆայի արած «Եթե հայերին ցեղասպանության են ենթարկել, ուրեմն արժանի են եղել ցեղասպանության» արտահայտությունն անընդունելի է ու հակամարդկային: Մեր արածն ընդամենը մանկավարժական մի քայլ էր` Մուստաֆային կարգի հրավիրելու համար»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment