«ԱԶԳ», 28-11-2009- Գերմանական տարբեր լրատու կայքէջեր իրազեկում են, թե նոյեմբերի 26-ին Գերմանաադրբեջանական ֆորումը Բեռլինում գիտական սիմպոզիում է կազմակերպել, որ կրել է «Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանի մշակութային օրրան» վերնագիրը: Բանավեճի թեման եղել է ԼՂ հակամարտությունը: Սիմպոզիումն ընդգծել է Ադրբեջանի մշակութային եւ էներգատնտեսական նշանակությունը: Հայաստանիՙ «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի բռնազավթումը Լեռնային Ղարաբաղը դարձրել է անտեսված ճգնաժամային մի գոտի, որ հաճախ բնորոշվում է «սառեցված հակամարտություն» անվամբ: Այս հակամարտությունը ոչ միայն փախստականների համար է կարեւ որ, այլեւ Եվրոպայիՙ նավթ եւ գազ մատակարարելու առումով: Գերմանիայի համար Ադրբեջանը Կովկասում կարեւորագույն տնտեսական գործընկեր է, 2008-ին Գերմանիան Ադրբեջանից մոտ 3,4 միլիոն տոննա նավթ է ստացել:
Էներգետիկ մեծ ռազմավարությունը նկատի առնելով գերմանական քաղաքական հետաքրքրությունից է բխում ԼՂ հակամարտության արագ եւ խաղաղ լուծմանը սատարելը», սիմպոզիումում կարծիք է հայտնել կառավարության նախկին խոսնակ, նախկին պետնախարար, Գերմանաադրբեջանական ֆորումի նախագահ Օտտո Հաուզերը:
ԱՆ. Հ., Գերմանիա
Saturday, November 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment