Saturday, November 7, 2009

Տնտեսական հետընթացով Ադրբեջանը ԱՊՀ-ի լիդերն է

Panorama.am 6.11.2009- ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն` ԱՊՀ անդամ պետությունների 2009 թվականի սեպտեմբեր ամսվա արդյունաբերական արտադրանքի ծավալների միջին աճը, նախորդ` օգոստոս ամսվա համեմատ աճել է 4 %-ով: Բացի Ադրբեջանից և Ղրղզստանից, արդյունաբերական արտադրության աճ նկատվել է ԱՊՀ բոլոր երկներում: Ամենախորը արդյունաբերական արտադրության անկումը գրանցվել է Ադրբեջանում` կազմելով 6.5 %, իսկ Ղրղզստանում` 2.3 %: ԱՊՀ անդամ երկրներից արդյունաբերական արտադրության ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում` կազմելով 6.4 %: Ադրբեջանը, ԱՊՀ երկրների թվում առանձնանում է ոչ միայն արդյունաբերական արտադրանքի անկման, այլև դրանց գների աճման մակարդակով: Ադրբեջանի արդյունաբերական ապրանքների արտադրության ինդեքսն աճել է 6.2 %-ով: ԱՊՀ միջպետական կոմիտեն տեղեկացրել է, որ ԱՊՀ տարածքում գների նվազագույն աճ է գրանցվել Հայաստանում, որի ընդհանուր մակարդակը կազմել է 1.4 %:

No comments: