NEWS.am 20.11.2009 - Քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաները չեն հրաժարվել ռազմատենչ, հայտարարություններից, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացը որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովի՝ նոյեմբերի 19-ին արած հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի եւ կարգավորման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ: «Արդեն օրինաչափություն է դարձել, որ նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը»:
Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքերով, ըստ պարոն Ազիմովի միջազգային իրավունքի մասին մոտավոր պատկերացումների՝ «Ադրբեջանի կողմից ինքնորոշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացումը, ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումը, ինչը հանգեցրեց բազմահազար մարդկային զոհերի եւ հսկայական նյութական կորուստների, եւ այդ ամենի համար իր իսկ` ագրեսոր երկրի, պատասխանատվությունը հայկական կողմերի վրա բարդելու անհաջող փորձերը համապատասխանում են միջազգային իրավունքին»:
«Քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաները չեն հրաժարվել ռազմատենչ, հայտարարություններից, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունից եւ միջազգային իրավունքը կոպտորեն աղավաղող ապակառուցողական հայտարարություններից, չեն գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ միջազգային իրավունքի նորմերի եւ դրույթների` որոշում է հենց Արցախի ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանի իշխանավորները, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացը որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար»,- ամփոփել է Շավարշ Քոչարյանը:Friday, November 20, 2009
Շավարշ Քոչարյան. Ադրբեջանական կողմը կասեցնում է առաջընթացը
NEWS.am 20.11.2009 - Քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաները չեն հրաժարվել ռազմատենչ, հայտարարություններից, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացը որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Ազիմովի՝ նոյեմբերի 19-ին արած հայտարարությունը ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընթացքի եւ կարգավորման ադրբեջանական տարբերակի վերաբերյալ: «Արդեն օրինաչափություն է դարձել, որ նախագահների հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը հայտարարություններ է անում, որոնք ուղղված են այդ հանդիպումից սպասվելիք հնարավոր առաջընթացի կասեցմանը»:
Հայաստանի փոխարտգործնախարարի խոսքերով, ըստ պարոն Ազիմովի միջազգային իրավունքի մասին մոտավոր պատկերացումների՝ «Ադրբեջանի կողմից ինքնորոշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացումը, ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ ագրեսիայի սանձազերծումը, ինչը հանգեցրեց բազմահազար մարդկային զոհերի եւ հսկայական նյութական կորուստների, եւ այդ ամենի համար իր իսկ` ագրեսոր երկրի, պատասխանատվությունը հայկական կողմերի վրա բարդելու անհաջող փորձերը համապատասխանում են միջազգային իրավունքին»:
«Քանի դեռ Ադրբեջանի պաշտոնյաները չեն հրաժարվել ռազմատենչ, հայտարարություններից, ազգային թշնամանք սերմանող քարոզչությունից եւ միջազգային իրավունքը կոպտորեն աղավաղող ապակառուցողական հայտարարություններից, չեն գիտակցել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` ըստ միջազգային իրավունքի նորմերի եւ դրույթների` որոշում է հենց Արցախի ժողովուրդը, այլ ոչ թե Ադրբեջանի իշխանավորները, անկհայտ է, որ նրանք բանակցում են ոչ թե առաջընթաց ապահովելու, այլ բանակցային գործընթացը որպես իրենց հիմնազուրկ քարոզչության քող օգտագործելու համար»,- ամփոփել է Շավարշ Քոչարյանը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment