Friday, November 20, 2009

Սահակաշվիլի. Վրաստանը պատերազմել է ուկրաինական զենքով

«ԱՅՍՕՐ» 20.11.2009 - Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ Վրաստանի մոտ «եղել է ուկրաինական զենք», սակայն` «փոքր քանակով»: Ինչպես հաղորդում է Ռոսբալտը, այս մասին նա ասել է ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում: «Ուկրաինան այստեղ կարող է դեր կատարել (Aysor` հանդես գալ որպես միջնորդ Վրաստանի ու Ռուսաստանի միջև), սակայն մեզ հաճախ բոլորիս մեկ զամբյուղի մեջ են դնում: Նրանք ասում են, որ պատերազմել են «փոքր Վրաստանի հետ», սակայն նրանք պատերազմել են Ուկրաինայի հետ, քանի որ մեզ մոտ եղել է ուկրաինական զենք: Ի դեպ, շատ փոքր քանակով, և, կարծում եմ, որ դա ամեն դեպքում եղել է խորհրդային զենք», - ասել է Սահակաշվիլին` խսելով Ուկրաինայի օգնությամբ ռուս-վրացական հակամարտության լուծման մասին: Հիշեցնենք, որ ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական գլխավոր վարչության ղեկավար Ալեքսանդր Շլյախտուրովը նոյեմբերի 5-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, Իսրայելը և Ուկրաինան, ինչպես մինչև դեռևս 2008 թ.օգոստոսի իրադարձությունները, շարունակում են զինել Վրաստանը: Շլյախտուրովի խոսքով, Կիևը Թբիլիսիին մատակարարում է ծանր հրետանի, մասնավորապես, տանկեր և ՀՕՊ համակարգեր:

No comments: