Monday, November 30, 2009

Աթենքում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը

Աթենքում կայանալիք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախարարների 17-րդ խորհրդի ժողովում Թուրքիան ներկայացնելու է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչներից կազմված ՄԽ ներկայացուցիչների խորհուրդը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ նիստ կանցկացնի։ Սպասվում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում Ահմեդ Դավութօղլուն երկկողմանի բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Թուրքիան պնդում է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Թուրքիան երաշխավորել է Ադրբեջանին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը չի բացվի, մինչև ղարաբաղյան հարցը վերջնական լուծում չստանա, ինչին ի պատասխան Հայաստանը հայտարարել էր, որ կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ադրբեջանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունները կարգավորվել էին պաշտոնական Անկարայի կողմից վերոնշյալ երաշխիքները տալուց հետո։ Ըստ «www.trtarmenian.com»-ի

No comments: