Sunday, December 13, 2009

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ին Վարշավայում լույս է տեսել «Ավետիս» հայկական թերթի անդրանիկ համարը։ Թերթի շնորհանդեսը կայացել է Վարշավայի «Պատմության հետ հանդիպումների տուն» ինստիտուտում, հաղորդում է Analitika.at.ua կայքը։ Ինչպես նշված է խմբագրության հաղորդագրությունում, հրատարակությունը մտածված է որպես ժամանակակից հայկական արեոպագ։ Այն նախատեսված է առաջին հերթին այն մարդկանց համար, ովքեր չեն օգտվում ինտերնետից և նախընտրում են ավանդական զանգվածային լրատվամիջոցները։ «Ավետիսը» գիտական հրատարակություն չէ, այդ դերը կատարում է «Biuletyn OTK»-ը։ «Ավետիս» թերթը սոցիալ-մշակութային ուղղվածության ունի և նպատակ ունի միավորել Լեհաստանում հայկական համայնքը։

No comments: