Saturday, December 12, 2009

Թուրքիայի եւ Տաջիկստանի միջեւ մուտքի վիզաները վերացվել են

News.am. 12-12-2009- Թուրքիայի կառավարական պաշտոնաթերթը հայտնել է, որ փոխադարձաբար հանվում են Թուրքիայի եւ Տաջիկստանի միջեւ մուտքի վիզաները։ Որոշման հիմքը եղել է 2009 թվականին Դուշանբեում Թուրքիայի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված համաձայնագիրը։ NEWS.am-ը հիշեցնում է, որ այս տարվա մեջ Թուրքիան փոխադարձաբար վերացրել էր մուտքի վիզաները՝ Սիրիայի, Լիբիայի, Հորդանանի, Ալբանիայի հետ: Ընթանում են բանակցություններ նաեւ Ադրբեջանի հետ՝ մուտքի վիզաները փոխադարձաբար վերացնելու շուրջ:

No comments: