Thursday, May 17, 2012

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի հունիս-հուլիս ամիսներին

Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի այս տարվա հունիս, ամենաուշը`հուլիս ամիսներին: Այս մասին mardik.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Նա ընդգծեց, որ օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ է և այս պահին էլ կարող է օդանավեր ընդունել, սակայն մինչև գործարկումը վերջնական տեսքի են բերվում բոլոր փաստաթղթերը: Ինչպես նշեց նա, Ստեփանակերտի օդանավակայանում աշխատող 120 մասնագետներն այս օրերին ստուգման աղյուսակի (checklist) միջոցով սերտիֆիկացվում են, որպեսզի հնարավորություն ունենան աշխատելու սերտիֆիկացված սարքավորումների վրա և սերտիֆիկացված աշխատատեղերում: Դ.Ադբաշյանի խոսքով` որակավորման գործընթացը կավարտվի մայիսի վերջին, որից հետո քաղավիացիան գրություն կներկայացնի այն մասին, որ օդանավակայանը համապատասխանում է միջազգային պահանջներին և պատրաստ է մտնել գործող օդանավակայանների կազմի մեջ: Նա նաև տեղեկացրեց, որ ԼՂՀ ղեկավարությունը շարունակում է օդանավի ձեռքբերման շուրջ բանակցությունները:

No comments: