Tuesday, December 1, 2009

ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՆ ԿՃԱՆԱՉԻ ՆԱԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«ԱԶԳ», 01-12-2009 - Նոյեմբերի 29-ին նշելով այդ մասինՙ թուրքական «Հյուրիեթը» գրում է. «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը «հանգեցնելու է հաշտեցման» եւ այս գործընթացի ավարտին «Թուրքիան ճանաչելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը»: Սարգսյանը ելույթ ունեցավ Հայաստանի խորհրդարանում եւ ասաց, որ Թուրքիայի հետ սկզբնավորված հարաբերությունների նորմալացման այս գործընթացը սոսկ երկու երկրների շահերից չի բխում, այլ ծառայում է հաշտեցման եւ վստահության ապահովմանը ողջ Կովկասում»: Այնուհետեւ Սարգսյանն ավելացրեց. «Եթե նույնիսկ արձանագրությունները հաստատվեն երկու երկրների խորհրդարանում, ապա դա չպետք է ենթադրի 1915-ի ցեղասպանության անտեսումը: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ Թուրքիան այս հանդուգն գործընթացի ավարտին, որն ինքն է սկսել մեզ հետ, վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը»:

No comments: