/PanARMENIAN.Net/ 30.11.2009 - «Լեռնային Ղարաբաղի կարգավորման մեջ դեռեւս վաղ է խոսել զգալի տեղաշարժերի մասին եւ կարելի է առաջընթաց արձանագրել միայն այն հարցում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկկողմ հանդիպումները շարունակվում են: Եւ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Աթենքում դրա վառ օրինակն է»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով ադրբեջանցի բարձրաստիճան անձանց վերջին ռազմատենչ հայտարարությունների մասին` Մյունխենում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ եւ հետո, Շարմազանովը նշեց, որ դրանք նախատեսված էին ներքին օգտագործման համար, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Թուրքիայի ու որոշ իմաստով նաեւ Հայաստանի վրա ճնշում գործադրելու փորձ էին: «Բայց մենք պետք է հիշենք, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ չէ նման հայտարարություններ կատարում, շատ ավելի կոշտ հայտարարություններով հանդես էին գալիս Ադրբեջանի նախկին նախագահներ Մութալիբովը, Էլչիբեյը, բայց արդյունքում մենք ունենք անկախ ԼՂՀ»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Նա ընդգծեց նաեւ, որ երեկ` նոյեմբերի 29-ին, եվրոպական Euro News ալիքով ելույթ ունեցավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որը տիտրերում նշվեց որպես «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ», ինչը նույնպես ՀՀ նախաձեռնողական քաղաքականության արդյունքն է:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment