Դոստոեւսկու հերոսի այս խոսքերն, ըստ գրող–հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի, լավագույնս են բնորոշում այն վիճակը, որում այսօր գտնվում է մեր երկիրը:
- Պարոն Զեյթունցյան, մեկ տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում Դուք կարծիք էիք հայտնել, որ «Սերժ Սարգսյանը լավ բան է ուզում անել մեր երկրի համար: Սակայն կստացվի, թե ոչ, չեմ կարող ասել»: Այսօր ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը՝ ստացվո՞ւմ է, թե՞ ոչ:
- Նախ, ես ուզում եմ նշել, որ ես բացարձակապես անկախ մարդ եմ: Ես ոչ մեկից ոչ մի կախում եւ ոչ էլ որեւէ սպասելիք չունեմ: Այնպես որ, երբ ես որեւէ բան եմ ասում, ես պատասխանատու եմ միայն իմ խղճի առաջ: Ես հիմա էլ սպասելիքներ ունեմ Սերժ Սարգսյանից: Առայժմ նա դեռ այնպիսի ահավոր սխալներ չի արել, որ ես ընդվզեմ, վերցնեմ գրիչն ու գրեմ, թե՝ այս ի՞նչ եք անում: Սակայն եթե նա նման բան անի, չկասկածեք, որ ես նրա դեմ կխոսեմ:
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին ելույթում անդրադառնալով հայ- թուրքական արձանագրությունների ստորագրմանը՝ նշել էր, որ դա տեղի ունեցավ նաեւ մի շարք մտավորականների՝ այդ թվում եւ Ձեր, անվերապահ աջակցությամբ: Այդպե՞ս է դա արդյոք:
- Այդ հարցի շուրջ ես իմ վերաբերմունքն առաջին իսկ օրվանից շատ պարզ արտահայտել եմ եւ մամուլով, եւ հեռուստատեսությամբ: Ես կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը: Բա՛յց: Հայոց պատմության մեջ միշտ այդ «բայցը» կա: Եվ այս դեպքում էլ՝ ես կողմ եմ, բայց դա չպետք է լինի Հայ Դատի, մեր ազգային ցավի հաշվին: Այդ արձանագրություններով մենք, փաստորեն, ընդունում ենք այսօրվա սահմանները, այսինքն՝ Կարսի անօրինական պայմանագիրը: Շատ վտանգավոր եւ վիրավորական է նաեւ պատմաբանների համատեղ հանձնաժողովի այդ կետը: Մենք դրանով, փաստորեն, սկսում ենք այբուբենից քննարկել այն հարցը, որը մեզ համար գոյություն չունի, դրանով նաեւ վիրավորելով այն 22 երկրներին եւ ԱՄՆ 42 նահանգներին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը սուտ է խոսում, երբ ասում է, թե այդ գործընթացն իրականացավ իմ աջակցությամբ: Ինչպես կարո՞ղ էր նման բան լինել, երբ ես իմ տեսակետը, այն, որ դեմ եմ նշված երկու կետերին, բազմիցս արտահայտել եմ եւ մամուլով, եւ հեռուստատեսությամբ: Թող բարի լիներ, կարդար այդ ամենը: Եվ ընդհանրապես, Տեր-Պետրոսյանին ավելի շատ սազում է լռելը, քան խոսելը: Քանի որ ամեն անգամ խոսելով՝ վարկաբեկում է իրեն: Ինչպես անցած 10 տարիներին լռել էր, ճիշտ կաներ այդպես էլ շարունակեր:
- Փաստորեն, Դուք դե՞մ եք արձանագրությունների վավերացմանը:
- Ես կողմ կլինեմ, եթե այդ երկու կետերի շուրջ խմբագրումներ կատարվեն:
- Սակայն արդեն իսկ պարզ է, որ նման խմբագրումներ չեն արվի:
- Եթե այդ նախապայմանները պիտի մնան, ուրեմն Հայաստանը դրանք չպետք է վավերացնի: Դա ծուղակ է մեզ համար: Թուրքական առածն ասում է. մարդուն խեղդելու ամենահեշտ ձեւը նրան գրկախառնվելն է: Դա է թուրքի էությունը: Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք, որ մեզ հետ գրկախառնվելու նրանց ցանկությունն իրականում մեզ խեղդելու նպատակ չհետապնդի: Ուզում եմ նշել նաեւ, որ արձանագրությունների նշված երկու կետերից առավել վտանգավոր է այն, որ այս ամենի արդյունքում Սփյուռքը մեզանից կամաց-կամաց երես է թեքում: Մի ժամանակ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ «նարինջ ուտող հայերը», իսկ հիմա էլ ավելի վատ բաներ են ասում՝ էլ տականքներ, էլ չգիտեմ ինչ: Եվ ամենակարեւորը՝ ասացին, սա մեր գործն է, դուք մի խառնվեք: Այդպես չի կարելի, փող մուրալու համար ձեռքներս մեկնում ենք Սփյուռքին, իսկ երբ արդեն պետք չէ՝ ասում ենք, դուք մի խառնվեք: Առհասարակ, շատ ցավալի է, բայց այսօր կա իրարից բոլորովին տարբեր հայություն՝ արեւելահայություն եւ արեւմտահայություն: Ցավով եմ ասում, բայց դրանք բոլորովին տարբեր արժեքներ եւ ցավեր ունեցող հայեր են: Անգամ մեր մշակույթն է տարբեր: Տեսեք՝ արեւմտահայ գրականության մեծերն այսօր Հայաստանում այնքան շրջանառության մեջ մտած չեն, ինչպես, ասենք, Թումանյանը կամ Չարենցը: Դա էլ է խնդիր: Մինչդեռ առանց Սփյուռքի Հայաստանը չի կարող առաջ շարժվել, Սփյուռքը Հայաստանի շարունակությունն է: Եվ այդ առումով, ՀՀ նախագահի կողմից Սփյուռք գնալը ես գնահատում եմ շատ ճիշտ քայլ, որը, սակայն, ուշացած էր:
- Ուշացած քայլերի մասով. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում նշեց, որ մարտի 1-ի դեպքերը տեղի չէին ունենա, եթե քաղաքացիական հասարակությունն ու մամուլի ազատությունն ավելի կայացած լինեին: Համամի՞տ եք:
- Նախագահը սխալ է ասել: Մեր երկրում մամուլը ոչ թե ազատ է, այլ չափից դուրս ազատ է՝ ջղայնացնելու աստիճան: Դրանից էլ ավելի՞: Ով ինչ ուզում՝ գրում է: Որեւէ ինքնասահմանափակում չկա: Թող քննադատեն, թող անգամ հայհոյեն, բայց քաղաքակիրթ եւ հիմնավորված ձեւով: Իսկ զրպարտությունների մասին էլ չեմ խոսում. մեր մամուլն ուղղակի հեղեղված է զրպարտություններով: Մենք մինչեւ հիմա չենք հասկացել՝ ինչ բան է ազատությունը, եւ ամենաթողությունը շփոթում ենք ազատության հետ: Ինչպես ասում է Դոստոեւսկին՝ «Աստված չկա՝ ամեն ինչ թույլատրելի է»: Այսօր մեզանում այդ վիճակն է:
- Չե՞ք կարծում, որ «Աստված չկա՝ ամեն ինչ թույլատրելի է» մտածելակերպն առավել արմատավորվեց մեզանում նաեւ մարտի 1-ի դեպքերի եւ դրանց դատավարությունների արդյունքում:
- Այն երկրում, որտեղ չկա օրենքի գերակայություն, այդ երկրում Աստված չկա, այդտեղ ամեն ինչ կարելի է անել: Երկրի, ազգի բարոյականությունը որոշվում է այդ երկրում օրենքի գերակայության աստիճանով: Եթե օրենք չկա, բարոյականություն էլ չի կարող լինել: Այսօր մարդիկ չեն հավատում դատաիրավական մարմիններին, նրանք ուղղակի անպաշտպան են: Եթե ես էլ որոշակի հասարակական դիրք չունենայի, ապա ես էլ դժվարություններ ունենալու դեպքում, վստահ եմ, կլինեի անպաշտպան: Ես ժամանակին ասում էի, որ պետք է Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին էլ հարցաքննության կանչեն: Բայց դա տեղի չունեցավ: Ինչո՞ւ: Որովհետեւ մեր երկրում օրենքի առջեւ բոլորը հավասար չեն: Իսկ եթե հավասար չեն՝ երկիրն էլ այդպիսին կլինի:
- Մարտի 1-ի գործով դատապարտված Սասուն Միքայելյանը ներկայումս առողջական լուրջ խնդիրներ ունի: Ժամանակին Դուք հանդես եկաք նրան, որպես հանցագործի, օրենքի խստությամբ դատապարտելու դիրքից: Չե՞ք վերանայել արդյոք Ձեր մոտեցումը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
- Գիտեք ինչ, որպես գրող՝ ես չեմ ցանկանա եւ չեմ պնդի, որ որեւէ մեկին դատապարտեն: Բայց նրա դեպքում ես վստահ եմ, որ մեղավոր է: Նույնն էլ՝ Նիկոլ Փաշինյանը: Թող չնստեն, ես դեմ չեմ: Բայց այն, որ մեղավոր են՝ հաստատ: Այդ մարդիկ քաղբանտարկյալներ չեն, նրանք սովորական քրեական տարրեր են:
- Պարոն Զեյթունցյան, Դուք Հանրային խորհրդի ստեղծման ջատագովներից էիք: Ինչո՞ւ այդ խորհրդի կազմում չեք:
- Ես մասնակցել եմ այդ խորհրդի ձեւավորման ծրագրի նախնական աշխատանքներին, հիմա այնտեղ չեմ առողջական պատճառներով: Խորհրդի գաղափարն, անշուշտ, լավն էր: Այն կոչված էր նախագահին ասելու այնպիսի բաներ, որոնք նա միգուցեեւ չէր ուզենա լսել, բայց որոնք առկա են մեր իրականությունում:
- Ձեր գնահատմամբ՝ խորհուրդն իրականացնո՞ւմ է այդ առաքելությունը:
- Հազիվ թե: Որովհետեւ եթե որեւէ տեսանելի բան այդ խորհուրդն արած լիներ, թերեւս, ես լսած կլինեի:
ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ
«Առավոտ» 12-12-2009Sunday, December 13, 2009
«ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ՈՒՐԵՄՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է»

«Առավոտ» 12-12-2009
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment