Wednesday, December 2, 2009

Հայաստանի առաջին նախագահը ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հետ քննարկեց հայ-թուրքական հարաբերությունները

/PanARMENIAN.Net/ 01.12.2009 - Դեկտեմբերի 1-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների տնօրեն Իթան Գոլդրիչի հետ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net-ի ստացած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հաղորդագրության մեջ, զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հարցերը եւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ներկա փուլի զարգացումները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանում ժողովրդավարության զարգացման, այդ թվում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաեւ Հայաստանում տնտեսական ճգնաժամի խորության ու կոռուպցիայի պատճառների եւ դրա հաղթահարման հարցերի շուրջ: Հանդիպմանը մանսակցեցին Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

No comments: