News.am. 12-12-2009- Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացած «Օրինաց Երկիր» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Համագումարը 14 հոգանոց վարչություն է ընտրել, նաեւ կուսակցության նախագահի երկու տեղակալ՝ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին եւ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին:
Դիմելով համագումարի պատվիրակներին՝ Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես ընդգծել է. «12 տարվա գոյության ընթացքում „Օրինաց Երկիրը“ բազմաթիվ հարվածներ է ստացել, անցել չարի, կեղծիքի ու անհանդուրժողականության գետերով, բայց դա միայն ամրացրել է նրան: Դժվարին պահերին մեզնից հեռացել են հարյուրները, բայց մեզ միացել են տասնյակ հազարավորները: Այս 12 տարվա ընթացքում մենք շատ լավ բաներ ենք արել մեր ժողովրդի համար»:
Խոսելով կոալիցիային միանալու ՕԵ որոշման մասին՝ Ա.Բաղդասարյանը նշել է. «2008թ. նախագահական ընտրություններից հետո մենք չգնացինք իրավիճակի խորացման ճանապարհով, արյունահեղության եւ պառակտման ճանապարհով, մենք նախընտրեցինք հանդուրժողականության եւ կառուցողականության ուղին, եւ այժմ, երկու տարի անց, մենք կարող ենք արձանագրել, որ ճիշտ ընտրություն ենք կատարել»: Խոսելով Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին՝ Բաղդասարյանն ընդգծեց, թե շատ իրավախախտումների դեպքում, ցավոք, օրենքը համր է լինում՝ նկատելով միաժամանակ, որ բարեփոխումներին այլընտրանք չկա: Ըստ Բաղդասարյանի՝ ՕԵ-ն հետայսու եւս շարունակելու է հետեւողականորեն պայքարել Հայաստանում անարդարության ու ապօրինության վերացման ուղղությամբ:
«Շատերը փորձեցին սեւացնել մեզ, բայց միայն ժամանակն է մեզ դատավոր»,- ասել է Բաղդասարյանը՝ հույս հայտնելով, թե ՕԵ-ին կհաջողվի կատարել իր ծրագրերը: «Մենք ձգտում ենք ուժեղ եւ մրցունակ Հայաստան ստեղծել: ՕԵ-ն այսուհետ եւս լինելու է կանխատեսելի քաղաքական ուժ: Եւ, ի պատասխան, մենք մեր կոալիցիոն գործընկերներից ակնկալում ենք կանխատեսելիություն ազնվություն եւ թափանցիկություն»,- ասել է Բաղդասարյանը՝ համենայն դեպս հավելելով, թե Հայաստանի գործող ղեկավարության դիրքորոշումներն ամբողջությամբ համընկնում են ՕԵ-ի հայացքների հետ:
Բաղդասարյանը նշել է, որ ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնողական քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերություններում:
Բաղդասարյանը նաեւ խոստացել է, որ Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամից դուրս կգա նվազագույն կորուստներով:Saturday, December 12, 2009
Արթուր Բաղդասարյանը վերընտրվել է «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ

Բաղդասարյանը նաեւ խոստացել է, որ Հայաստանը միջազգային տնտեսական ճգնաժամից դուրս կգա նվազագույն կորուստներով:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment