Օրաթերթը ներկայացրել է մի շարք փաստեր, որոնք ի հայտ են եկել ցմահ ազատազրկման դատապարտված երկու դատապարտյալների՝ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու հետ կապված:
Դարի օպերացիան
Անցած հանգստյան օրերին մի շարք փաստեր ի հայտ եկան ցմահ ազատազրկման դատապարտված երկու դատապարտյալների՝ նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու հետ կապված։ Իսկ ի հայտ եկած փաստերի համադրման արդյունքում ստացվող եզրահանգումն արտառոց է։
Բանն այն է, որ տեղի ունեցածի ետևում կարող է թաքնված լինել մի ոճրագործության պլան, որը, հաջողվելու դեպքում, կարող էր դասվել Հայաստանի նորագույն պատմության այնպիսի ողբերգական իրադարձության շարքին, ինչպիսին է «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությունը...
Մեր տեղեկություններով՝ Սողոմոն Քոչարյանի և Մհեր Ենոքյանի փախուստի պահին ճաղավանդակների մի մասի հոսանքն անջատված է եղել, ինչով էլ բացատրվել է այն հանգամանքը, որ նրանց հաջողվել է կտրել 22 միլիմետր հաստությամբ ամրանները։ Ամրաններից կախված է եղել մոտ 50 մետր երկարությամբ պարան, որն այնպիսի տեսք է ունեցել, կարծես հենց նոր խանութից գնված եղած լիներ։
Ընդհանրապես, դատապարտյալների զբոսանքի պահին զբոսահրապարակի տանիքը հսկում են զինված բանտապահներ։ Փախուստի օրը դատապարտյալների տնօրինման տակ մնացած հոսանքազրկված ճաղավանդակների հատվածի բանտապահը ևս տեղում չի եղել։
Ավելին, ըստ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Ոստիկանության տարածած հաղորդագրությունների՝ դատապարտյալների փախուստի փաստը արձանագրվել է ժամը 18-ի սահմաններում։
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment