Tuesday, December 1, 2009

Արմեն Ռուստամյան. «Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը լճացման փուլում չէ»

Report.am. 1-12-2009- ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ և նրան միացած կուսակցությունների պայքարը շարունակվում է և լճացման փուլում չէ։ «Այս մեր պայքարի արդյունքը եղավ այն, որ Սերժ Սարգսյանն արդեն երկրորդ անգամ Ղարաբաղյան խնդրի շուրջ փաստաթուղթ չի ստորագրում»: Այժմ ստորագրություններ են հավաքվում՝ արձանագրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։ Քիչ հետո կհրապարակվի ՀՅԴ և նրա գործընկեր կուսակցությունների հայտարարությունը։ Իսկ օրը պատահական չի ընտրված. 1989-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշում էր ընդունել՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելու մասին։

No comments: