News.am. 12-12-2009- Գեներալ Ալթայ Մեհդիեւը նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության նոր հրամանատար: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ով է զբաղեցնելու ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հրամանատարի թափուր պաշտոնը, նախարարը ասել է, որ այն զբաղեցնում է Ալթայ Մեհդիեւը. «Նա ոչ մի խնդիր չունի»:
Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաեւի հունվարին կատարված սպանությունից հետո: Այդ գործով քննությունը դեռեւս չի ավարտվել:
Ապրիլի 16-ին քրեական գործի առնչությամբ ձերբակալվել էին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Այդին Ռաֆիեւը եւ նրա որդին` Անար Ռաֆիեւը:
Հերթական դատական լսումները այս գործի առթիվ կայացել են նոյեմբերի 9-ին, որի ընթացքում Անար Ռաֆիեւի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Սա չորրորդ անգամն է, որ երկարաձգում են նրա ազատազրկման ժամկետը:Sunday, December 13, 2009
Ադրբեջանի ռազմաօդային եւ հակաօդային պաշտպանության ուժերի նոր հրամանատար է նշանակվել գեներալ Ալթայ Մեհդիեւը
News.am. 12-12-2009- Գեներալ Ալթայ Մեհդիեւը նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության նոր հրամանատար: Այս մասին դեկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ով է զբաղեցնելու ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության հրամանատարի թափուր պաշտոնը, նախարարը ասել է, որ այն զբաղեցնում է Ալթայ Մեհդիեւը. «Նա ոչ մի խնդիր չունի»:
Նշենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռաիլ Ռզաեւի հունվարին կատարված սպանությունից հետո: Այդ գործով քննությունը դեռեւս չի ավարտվել:
Ապրիլի 16-ին քրեական գործի առնչությամբ ձերբակալվել էին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Այդին Ռաֆիեւը եւ նրա որդին` Անար Ռաֆիեւը:
Հերթական դատական լսումները այս գործի առթիվ կայացել են նոյեմբերի 9-ին, որի ընթացքում Անար Ռաֆիեւի ազատազրկման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: Սա չորրորդ անգամն է, որ երկարաձգում են նրա ազատազրկման ժամկետը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment