/PanARMENIAN.Net/ 23.12.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ խնդիր է, որի լուծման գլխավոր բանալին Ռուսաստանում է: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Բոլոր այս տարիներին հնչել են եվրոպական դիվանագետների շատ լավատեսական խոսքերը. «մենք արդեն մոտ ենք ճեղքմանը»: Խնդիրը բարդ է: Եւ կա բոլոր խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս` այդ երկրների ուղղակի բանակցությունները` հաշվի առնելով միջազգային իրավունքը, այդ թվում` մարդկանց իրենց բնակության վայր վերադառնալու իրավունքները եւ հարգելով պետական ինքնուրույնությունը»,- ասաց Վրաստանի նախագահը:
Նրա խոսքով, քանի դեռ ներկայիս դրությունը պահպանվում է, միշտ էլ վատթարացման ներուժ կա: «Բարելավման համար, ես կարծում եմ, որ երկրները պետք է զրուցեն, ժողովուրդները պետք է հաղորդակցվեն, ուստի այդ իմաստով Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները հարկավոր է համակարգել Ադրբեջանի հետ»,- նշեց Միխայիլ Սահակաշվիլին:Thursday, December 24, 2009
Միխայիլ Սահակաշվիլի. Ղարաբաղյան հիմնախնդրի բանալին Ռուսաստանում է
/PanARMENIAN.Net/ 23.12.2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ խնդիր է, որի լուծման գլխավոր բանալին Ռուսաստանում է: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
«Բոլոր այս տարիներին հնչել են եվրոպական դիվանագետների շատ լավատեսական խոսքերը. «մենք արդեն մոտ ենք ճեղքմանը»: Խնդիրը բարդ է: Եւ կա բոլոր խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս` այդ երկրների ուղղակի բանակցությունները` հաշվի առնելով միջազգային իրավունքը, այդ թվում` մարդկանց իրենց բնակության վայր վերադառնալու իրավունքները եւ հարգելով պետական ինքնուրույնությունը»,- ասաց Վրաստանի նախագահը:
Նրա խոսքով, քանի դեռ ներկայիս դրությունը պահպանվում է, միշտ էլ վատթարացման ներուժ կա: «Բարելավման համար, ես կարծում եմ, որ երկրները պետք է զրուցեն, ժողովուրդները պետք է հաղորդակցվեն, ուստի այդ իմաստով Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները հարկավոր է համակարգել Ադրբեջանի հետ»,- նշեց Միխայիլ Սահակաշվիլին:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment