Wednesday, December 2, 2009

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ

«ԱԶԳ», 02-12-2009- Թուրքիայում նախատեսվում է բոլորՙ 70 մլն քաղաքացիներին ապահովել էլեկտրոնային հասցեներով, դրանք կավելացվեն նրանց ծննդյան վկայականներում: Քաղաքացիներից յուրաքանչյուրը կստանա էլեկտրոնային փոստային արկղ, որը կունենա 10 գեգաբայթ հիշողություն եւ կներառի տարբեր ֆայլեր եւ նամակներ: Այժմ նախագիծը թեստավորման փուլում է եւ 2010-ին նոր կներդրվի: Ենթադրվում է, որ այս ծրագիրը մեծ տարածում կստանա ոչ միայն Թուրքիայում, այլեւ ամբողջ Մերձավոր Արեւելքում:

No comments: