Wednesday, December 2, 2009

Թուրքիայի նախագահը ամոթանք է տվել Շվեցարիային

News.am. 1-12-2009- Թուրքիայի նախագահը ամոթանք է տվել Շվեցարիային։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հորդանան մեկնելուց առաջ, օդանավակայանում լրագրողներին տված կարճ հարցազրույցում ասել է, որ Շվեցարիայի կողմից մինարեների կառուցման արգելումը Շվեցարիայի համար ամոթալի երեւույթ է։ NEWS.am-ը հիշեցնում է, որ շվեյցարացիների 57 տոկոսը քվեարկել է երկրում նոր մինարեների կառուցման արգելքը շարունակելու օգտին: Հանրաքվեն Ժողովրդական կուսակցության նախաձեռնությունն է եղել, ով կարծում է, որ մինարեները խորհրդանշում են երկրում իսլամի աճող ուժը: Նոր մինարեներ կառուցելու արգելքը նաեւ օրենքի տեսք է ստանալու։ Սակայն, ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կբողոքարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Նշենք, որ Շվեյցարիայում մահմեդականները կազմում են բնակչության 4,5 տոկոսը:

No comments: