Thursday, December 10, 2009

Իրաքը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային

Panorama.am. 10-12-2009- Իրաքի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Էլաքը իր պետության անունից սպառնացել է միաժամանակ և Թուրքիային և Իրանին: Թուրքական «ԱՆԿԱ» (ANKA) լրատվական գործակալության հաղորդմամբ` Իրաքը բողոքում է Իրանից ու Թուրքիայից դեպ Իրաք հոսող ջրային պաշարների քչացման պատճառով: Իրաքցի պաշտոնյան հայտարարել է, որ եթե Թեհրանն ու Անկարան շարունակեն խաղալ Իրաքին հասանելիք ջրային պաշարների հետ, ապա Բաղդադն առանց վարանելու կխզի իր հարաբերություններն այդ պետությունների հետ: «Եթե այդ երկու երկրները ամբողջությամբ չապահովեն Իրաքի հետ ընդհանուր եղող գետերի ջրերի բնականոն հոսքը, ապա Իրաքը կդադարեցնի Անկարայի և Թեհրանի հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և այլ ոլորտներում ունեցած բոլոր հարաբերությունները»,- վերջնագիր է ներկայացրել Ալի Էլաքն ու ընդգծել, որ Իրաքի հարաբերութունների շարունակականությունը կախված է Թուրքիայի և Իրանի հետ ջրի հարցի լուծումից:

No comments: