News.am. 10-12-2009- Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարքարանում կազմավորվել է համապատրիարք ընտրելու համար նախաձեռնող մարմինը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը։
2009 թվականի դեկտեմբերի 9-ին Պոլսո հայոց պատրիարքարանում հավաքվել են Թուրքիայի հայկական համայնքի եւ կրոնական մարմինների ատենապետները՝ պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Շահան Սվաճյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։
Հանդիպման ժամանակ ընտրվել է համապատրիարք ընտրելու նախաձեռնող մարմին։ Այն առաջիկայում կգումարի իր անդրանիկ նիստը։
Համապատրիարքի ընտրությունների հետ կապված զեկույցները կտեղեկացվեն նախաձեռնող մարմնի կողմից։
NEWS.am-ը մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել էր Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ հանձնել համապատրիարքի ընտրության համար դիմումը։ Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ՝ այս դիմումը հաստատվել է պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից՝ նույեմբերի 13-ին։
Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել էր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով, խոստացել նկատի ունենալ ներկայացված խնդրանքը եւ փոխանցել ներքին գործերի նախարարությանը։
2008 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ Պոլսո հայոց պատրիարք Մութաֆյանը ցմահ կլինի Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր ղեկավարը։
2009 թվականի մարտի 2-ին որոշում էր կայացվել ներկայացնել դիմում՝ համապատրիարք ընտրելու նպատակով։Thursday, December 10, 2009
Պոլսո հայոց պատրիարքարանը կազմավորվել է համապատրիարք ընտրելու նախաձեռնող մարմինը
News.am. 10-12-2009- Թուրքիայի Պոլսո հայոց պատրիարքարանում կազմավորվել է համապատրիարք ընտրելու համար նախաձեռնող մարմինը։ Այս մասին տեղեկացնում է Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջը։
2009 թվականի դեկտեմբերի 9-ին Պոլսո հայոց պատրիարքարանում հավաքվել են Թուրքիայի հայկական համայնքի եւ կրոնական մարմինների ատենապետները՝ պատրիարքական փոխանորդ արքեպիսկոպոս Շահան Սվաճյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը։
Հանդիպման ժամանակ ընտրվել է համապատրիարք ընտրելու նախաձեռնող մարմին։ Այն առաջիկայում կգումարի իր անդրանիկ նիստը։
Համապատրիարքի ընտրությունների հետ կապված զեկույցները կտեղեկացվեն նախաձեռնող մարմնի կողմից։
NEWS.am-ը մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել էր Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ հանձնել համապատրիարքի ընտրության համար դիմումը։ Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ՝ այս դիմումը հաստատվել է պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից՝ նույեմբերի 13-ին։
Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել էր Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով, խոստացել նկատի ունենալ ներկայացված խնդրանքը եւ փոխանցել ներքին գործերի նախարարությանը։
2008 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ Պոլսո հայոց պատրիարք Մութաֆյանը ցմահ կլինի Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր ղեկավարը։
2009 թվականի մարտի 2-ին որոշում էր կայացվել ներկայացնել դիմում՝ համապատրիարք ընտրելու նպատակով։
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment