Tert.am. 1-12-2009- Եվրոպական անվտանգության շուրջ երկխոսությունը կարող է իմաստալից լինել, եթե այն փոխկապակցված է կոնկրետ առաջընթացի հետ, այս մասին հայտարարվել է Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի մեկնարկին, որին ներկա էին ԵԱՀԿ մասնակից 56 պետությունների արտգործնախարարներ։ Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը, Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասը, ողջունելով նախարարներին և բարձրաստիճան պաշտոնյաներին նիստի բացման ժամանակ, հայտարարել է, որ Աթենքում հրավիրված ԵԱՀԿ նախարարների խորհուրդը «միասնության բացահայտ մեսիջ է»՝ անհրաժեշտության դեպքում ընդարձակ երկխոսություն համատեղ ուժերով ծավալելու համար։
Իր ելույթի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի վարչապետ և արտգործնախարար Գեորգի Պապանդրեուն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցությունների կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո՝ մասնավորապես Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։
«Մինսկի խմբի համանախագահները ջանք չեն խնայել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին սատարելու համար այն ժամանակ, երբ նրանք մոտենում են դժվար որոշումներ կայացնելու պահին՝ նպատակաուղղված իրենց տարաձայնությունների հանգուցալուծմանը։ Այստեղ՝ Աթենքում, մենք կասկածի ոչ մի նշույլ չպետք է ունենանք, որ այդ գործընթացը վայելում է ԵԱՀԿ ողջ կազմի լիակատար աջակցությունը»,- մասնավորապես, ասել է Պապանդրեուն։
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment