Friday, December 4, 2009

ՆԱՏՕ-ն սատար է կանգնել Վրաստանին

Aysor.am.3-12-2009- ՆԱՏՕ-ի անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարները հաստատել են Հարավային Օսիայի և Աբխազիայի ակնախությունների չճանաչման քաղաքականությունը` կոչ անելով Ռուսաստանին հետ կանգնել նման որոշումից: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի արդյունքներում: Նախարարները նաև հայտարարել են Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու մասին: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի անդամները կոչ են արել Ռուսաստանին իրագործել պարտականությունները` հրադադարի համաձայնության շրջանակում, «ինչպես նաև չկատարել որևէ քայլ, որը կարող է վնասել Վրաստանի անվտանգությանը»: Նիստի մասնակիցները նաև ողջունել են Կովկասի անվտանգության Ժնևյան բանակցությունները` ափսոսանք հայնտնելով, որ Ռուսաստանը վետո է դրել Վրաստանում ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի առաքելության ներկայացվածության հարցում: Նախարարները կոչ են արել ապահովել ԵՄ առաքելության ներկայացուցիչների ներկայությունը Հարավային Օսիայում և Աբխազիայում: Այս մասին հաղորդում է Գազետա ռու-ն:

No comments: