Մեծարգո նախագահ, տեւական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին եւ մեր երկրի սահմանների պաշտպանությանը: Տվյալ դեպքում մենք առաջնորդվում ենք ոչ միայն մարդասիրական մղումներով, այլեւ որպես ականատես ու գործընկեր բարձր գնահատելով Սասուն Միքայելյանի հետոսական անցյալը եւ անուրանալի վաստակը: Ելնելով վերոնշյալից, խնդրում ենք Ձեզ, օգտվելով ՀՀ նախագահի Ձեր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից:
Հարգանքներով`
ԳԵՆԵՐԱԼ-ԳՆԴԱՊԵՏ
ԳՈՒՐԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆ
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ
ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (ԿԱՄԱՆԴՈՍ)
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment