Tuesday, December 1, 2009

Խավիեր Սոլանան ավարտել է իր աշխատանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնում

News.am. 1-12-2009- Եվրամիությունը միջազգային քաղաքականւթյան մեջ գլոբալ խաղացող է դարձել, ում ձայնն այսօր լսելի է բոլոր մայրցամաքներում։ Այս մասին, Լիսաբոնյան պայմանագրի՝ ուժի մեջ մտնելու համատեքստում, դեկտեմբերի 1-ի հրաժեշտի իր ելույթում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան։ «Մենք ստեղծեցինք միասնական արտաքին քաղաքականություն։ Եվրոպական միությունը շարունակելու է ակտիվ աշխատել, որպեսզի բարելավի մարդկանց կյանքն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Սոլանան՝ կառույցի գործունեության մեջ ընդգծելով ԶԼՄ-ների առանցքային դերը։ Եվրոպական դիվանագիտությունն ավելի քան տասը տարի ղեկավարած Սոլանային, Լիսաբոնյան նորմերի համաձայն, կփոխարինի բրիտանացի բարոնուհի Քեթրին Էշթոնը։ Եվրոպացի շատ փորձագետներ Սոլանայի գլխավոր հաջողությունը համարում են իրավիճակի կայունացումը Բալկաններում, իսկ գլխավոր ձախողումը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված դժվարին իրավիճակը։ Խավիեր Սոլանայի հեռանալով՝ եվրոպական արտաքին քաղաքականության մի դարաշրջան է ավարտվում։

No comments: