Wednesday, December 2, 2009

Անկարգություններ Թուրքիայում. ՔԲԿ-ն բախվել է ոստիկանների հետ

Aysor.am. 2-12-2009- Անցած գիշեր Թուրքիայում տեղի են ունեցել բախումներ Քրդական Բանվորական կուսակցության ներկայացուցիչների և ոստիկանության միջև: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդմամբ, իրավապահներից մի քանիսը վիրավորվել են: Անկարգությունները տեղի են ունեցել Ադանա, Մերսին քաղաքներում, երկրի հարավային և արևելյան շրջաններում: ՔԲԿ գրոհայինները ոստիկանների ուղղթյամբ պայթուցիկ նյութերով շշեր և քարեր են նետել, հրկիզել ավտոմեքենաներն ու աղբարկղները: Ագրա քաղաքում նրանք վառոդով շշեր են նետել մի խանութի ուղղությամբ, որտեղ 20 մարդ էր գտնվում: Հրշեջները կարողացել են ժամանակին հանգցնել կրակը, զոհեր չկան: Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրանետներ: Այժմ շարունակվում են անկարգությունների մասնակիցների ձերբակալությունները:

No comments: