Wednesday, December 2, 2009

Թուրքիայի գրադարաններն աղետալի վիճակում են

/PanARMENIAN.Net/ 01.12.2009 - Թուրքիայի գրադարաններն այլ երկրների եւ համալսարանների գրադարանների համեմատ աղետալի վիճակում են գտնվում: Ինչպես գրում է թուրքական «Զաման» թերթը, Հայաստանի մայրաքաղաքում, Երեւանում, երկրի գլխավոր գրադարանում, գրքերի քանակը հասնում է 20 միլիոնի: Իսկ Թուրքիայի Ազգային գրադարանում ընդամենը 1,336.997 գիրք կա: Դա իսկական աղետ է Թուրքիայի համար»,-ասվում է թերթում: Թուրքիան նաեւ ետ է մնում Հայաստանից բարձրագույն ուսումնական հաստատությունների թվով: Հայաստանի 3-միլիոնանոց բնակչության համար շուրջ 50 բուհ է գործում, այն դեպքում, երբ 70-միլիոնանոց Թուրքիայում ընդամենը 100 ինստիուտ եւ համալսարան կա:

No comments: