Wednesday, December 2, 2009

Կողմերը պատրաստ չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման, թուրքագետ

Tert.am. 2-12-2009- Քաղաքական դաշտում գործող ուժերը կիսում են այն մոտեցումը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ նույնացնել, խառնել հայ-ադրբեջանական հարաբերությունների՝ մասնավորապես, ղարաբաղյան հարցի կարգավորման հետ։ Դրանք տարբեր գործընթացներ են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ մեկնաբանելով Աթենքում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանը։ Նրա խոսքով՝ պաշտոնական Անկարայի տեսակետը՝ փորձել պայմանավորել այդ երկու գործընթացները մեկը մյուսով, չի գտնում լուրջ հետևորդների։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա փորձագետը նշել է. «Ղարաբաղի հարցի կարգավորումը շատ երկարատև և բարդ գործընթաց է։ Կարծում եմ, որ կողմերը, որոնք ներգրավված են ղարաբաղյան հարցի մեջ, որպես մասնակիցներ պատրաստ չեն այդ խնդիրը լուծելու։ Հակամարտությունը չի հասունացել լուծման համար։ Ժամանակ է պետք»։

No comments: