Wednesday, December 2, 2009

Ազատագրված տարածքներից հայկական ուժերի դուրս գալը Դավութօղլուն դարձյալ որպես պայմա՞ն է ներկայացրել

Nems.am. 2-12-2009- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ Աթենքում կայցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն միայն ադրբեջանական «գրավյալ» տարածքների ազատագրումից հետո։ Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների հարաբերությունների մասին։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման տեսակետից Դավութօղլուն ընդգծել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման անհրաժեշտությունը։ Մամեդյարովն, իր հերթին, այս հարցի առնչությամբ ներկայացրել է ադրբեջանական կողմի դիրքորոշումը։ Հանդիպման ավարտին, ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, Թուրքիայի արտգործնախարարը Մամեդյարովին պաշտոնական այցով Թուրքիա է հրավիրել։

No comments: