News.am. 1-12-2009- «ԼՂ խնդրի կարգավորումը հնարավոր է արդեն հաջորդ տարի»,- նման տեսակետ է հայտնել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերն ու հավելել. «Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցությունների ակտիվացումը, արդեն մոտ ապագայում կարելի է սպասել դրական արդյունքների»: Այս մասին նա լրագրողներին ասել է Աթենքում, որտեղ նա ժամանել է մասնակցելու ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Նրա խոսքով, երեկ Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդիրը, որը շարունակելու են այսօր օրվա երկրորդ կեսին «եւ դա հույս է ներշնչում»:
Հիշեցնենք, որ NEWS.am-ն արդեն հաղորդել է, որ Գորան Լենմարկերը ծրագրում է հունվարի վերջին տարածաշրջանային այց կատարել Հարավային Կովկասի երկրներ: Ինչ վերաբերում է այդ այցելության ժամկետներին, ապա դա «կախված է Ուկրաինայում ընտրությունների ընթացքից»: Նշենք նաեւ, որ այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է անցկացրել Գորան Լենմարկերի հետ, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Tuesday, December 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment