Friday, December 4, 2009

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նախօրեին Հորդանանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ «Սի Էն Էն թուրք» (CnnTurk) լրատվական գործակալության` Գյուլն Սպիտակ տան աֆղանական նոր ռազմավարության շրջանականերում Թուրքիայից լրացուցիչ զորակազմ պահաջելու վերաբերյալ ասել է. «Մեր գործունեությունը կակտիվացնենք այդ երկրում, բայց թե ինչ ձևով, այդ արդեն մենք որոշելիքն է: Պատերազմական իրավիճակում չենք ուզում հայտնվել»: Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ առանց բախումների մեջ ներգրավվելու էլ Թուրքիան ջանում է ավելի մեծ ներդրում ի շահ Աֆղանստանում հաստատվելիք խաղաղության: Նա նաև նշել է, որ կարևորը Աֆղանստանի ժողովրդի սիրտը շահելն է, այլապես ամեն ինչ ապարդյուն կլինի: Իրանի միջուկային խնդիրների առնչությամբ էլ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ընթացքը այնքան էլ գոհացից չէ, ու հարկավոր է չդադարեցնել դիվանագիտական ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդի հրավերով այդ երկիր մեկնած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը նշանավորվել էր հետևյալով. երկու երկրների միջև ստորագրվել է մուտքի արտոնագրային (վիզա) ռեժիմի հանման և ազատ առևտրի կազմակերպման մասին պայմանագիր: Panorama.am. 4-12-2009

No comments: