Friday, December 4, 2009

Ադրբեջանը չի պաշտպանել Կոսովոյի անկախությունը

7Օր. 4-12-2009- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեխտիեվը ելույթ է ունեցել նիստում, որը նվիրված է եղել Կոսովոյի լեգիտիմությանը։ Ինչպես հաղորդում է Bakililar.AZ-ը, Ադրբեջանն արտահայտվել է Սերբիային աջակցելու հարցում՝ չսատարելով Կոսովոյի անկախությունը։ Նշենք, որ հարցը քննարկվում է Հաագայի միջազգային դատարանում։ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 63 երկրներ, որոնցից մեծ մասը Եվրամիության երկրներն են և ԱՄՆ-ն։ Կոսովոն իր անկախությունը հռչակել է 2008թ. փետրվարի 17-ին։ Ելույթ ունենալով Հաագայի դատարանում` Գերմանիայի, Ալբանիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները պաշտպանել են Կոսովոյի անկախությունը, իսկ Ադրբեջանը, Բելառուսը և Արգենտինան պաշտպանել են պաշտոնական Բելգրադին։ Ելույթ ունենալով նիստում` ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Կոսովոյի անկախ հռչակած տարածքը, հակասելով Սերբիայի օրենքներին, չի կարող միջազգային մակարդակով անկախ ճանաչվել։

No comments: