7or.am. 12-1-2010- ՀՀ սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 16.00-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ նիստը տևել էր մոտ 15 րոպե։Դրանից հետո ՍԴ-ն հեռացել է՝ վճիռ կայացնելու։
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ՍԴ-ն քննության է ընդունել Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրություններում ամրագրված պարտավորությունները՝ հավելելով, որ քննությունը կանցկացվի գրավոր։
Գ. Հարությունյանը նաև վստահեցրել էր, որ ՍԴ-ն անպայման հաշվի կառնի նախօրեին ցուցարարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև մյուս գրառություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են այլ ուժերի, կազմակերպությունների և անձանց կողմից։Tuesday, January 12, 2010
16.00-ին ՍԴ կհրապարակի հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը
7or.am. 12-1-2010- ՀՀ սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը կհրապարակի ժամը 16.00-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ-ում հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության հարցի վերաբերյալ նիստը տևել էր մոտ 15 րոպե։Դրանից հետո ՍԴ-ն հեռացել է՝ վճիռ կայացնելու։
ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե ՍԴ-ն քննության է ընդունել Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատող արձանագրություններում ամրագրված պարտավորությունները՝ հավելելով, որ քննությունը կանցկացվի գրավոր։
Գ. Հարությունյանը նաև վստահեցրել էր, որ ՍԴ-ն անպայման հաշվի կառնի նախօրեին ցուցարարների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև մյուս գրառություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացվել են այլ ուժերի, կազմակերպությունների և անձանց կողմից։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment